Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում սեպտեմբերին նախատեսվող «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին:
«ՌԻԱ Նովոստի»-ին մանրամասներ է հայտնում «Կովկաս-2020»-ի վերաբերյալ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Ակնկալվում է, որ առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս հայտնի չէ:
«Ադրբեջանական զինծառայողները չեն մասնակցելու «Կովկաս-2020» զորավարժություններին: Նախատեսվում է որպես դիտորդ երկու զինծառայող ուղարկել վերը նշված զորավարժություններին», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Հնդկաստանը ևս հրաժարվել էր զորավարժություններին մասնակցելուց՝ հիմնական պատճառ բերելով կորոնավիրուսի համաճարակը:
«Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի հարավում սեպտեմբերին: Ավելի վաղ նախատեսվում էր, որ դրանց մասնակցելու են մի քանի երկրների խմբեր, այդ թվում ՝ Իրանից, Մյանմայից և Պակիստանից: