Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատերն են հարցնում, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ մեր շրջագայությունը». Սիրուշո

22:40, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
«Շատերն են հարցնում, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ մեր շրջագայությունը». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերն են հարցնում, թե ինչպես հնարավոր դարձավ այս շրջանում մեր շրջագայությունը: Դա շնորհիվ Լեհական պատկան մարմինների էր, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի կարողանանք հատելով Բելառուսի սահմանը հասնել Լեհաստան` մասնակցելու փառատոնին. ճամփորդության իրավունքից ու համապատասխան փաստաթղթերի պատրաստումից մինչև բացառության կարգով կարանտին չպահելու հատուկ թույլտվություն: Այլապես մասնակցությունը հնարավոր չէր լինի` առավել ևս հաշվի առնելով այն, որ Հայաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսի քարտեզի կարմիր գոտում...»:

«Շատերն են հարցնում, թե ինչպես հնարավոր դարձավ մեր շրջագայությունը». Սիրուշո
6226 | 1
Facebook