Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը՝ Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի մասնակցության մասին

15:15, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Թրամփը՝ Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի մասնակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դեռ տվյալներ չունի Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի` մասնակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Մենք դեռ ոչ մի ապացույց չունենք, բայց ես կուսումնասիրեմ այդ հարցը»,– ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը միաժամանակ նշել է, որ եթե Ռուսաստանի ներգրավվածությունը հաստատվի, նա «շատ կզայրանա»:

«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ չի եղել, որքան ես»,- հավելել է նա՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի քայլերը՝ պայմանավորված Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով:

6145 | 0
Facebook