Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելիս չգիտես ում քրֆես». Վահրամ Թոքմաջյան

17:05, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
«Ամեն անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելիս չգիտես ում քրֆես». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելուց չգիտես ում քրֆես։ Նախկին իշխանությա՞նը, որ էս բեռը թողել է խորքային ճահճի մեջ, ներկայիս պատասխանատուների՞ն, որ հապաղում են ինչ-որ միջգերատեսչական ու բյուրոկրատական քաշքշուկներով, թե՞ վարորդին, որը պատրաստ է կտուրին ու պահեստային անիվի վրա էլ մարդ տեղափոխի, մենակ թե 100 դրամ ավել քերի։ Բայց հենց ուզում ես քրֆես, հիշում ես, որ էդ մարդը գծատեր ունի։ Գծատիրոջից ոչինչ չեն վերցրել, ու սա հաշվիչը միացրած վարորդի կաշին է քերթում։ Էդ խառը մտքերով ես, մեկ էլ մի աչոնիկ սիրաբլուրներով տալիս է գլխիդ, մի մորքուր պատրաստ է գլխով մտնել դռնից դուրս ընկնող ջահիլի հետույքը։ Բայց մորքուրին էլ չես կարող բան ասել։ Հաստատ 1000 դրամ չունի, որ տաքսիով տուն գնա։ Իրեն էլ հաճելի չէ։ Ամբողջ օրն աշխատել է, որ երկու կոպեկ տուն տանի։ Ու էս ձև կռացած, արժանապատվություններս մի կողմ դրած, վեհ բաներից ենք ճամարտակում»։

4733 | 0
Facebook