Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկը հրապարակել է Նավալնու վերաբերյալ «Վարշավայի և Բեռլինի գաղտնալսված զրույցը»

11:40, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Մինսկը հրապարակել է Նավալնու վերաբերյալ «Վարշավայի և Բեռլինի գաղտնալսված զրույցը»

Երեկ՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, «Пул Первого» Telegram-ալիքը հրապարակել է Բեռլինի և Վարշավայի՝ իբր գաղտնալսված խոսակցության աուդիոձայնագրությունը, որում քննարկվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման արդյունքների կեղծումը: ONT պետական ​​ալիքը նույնպես հարապարակել է աուդիոձայնագրությունը:

Զրուցակիցները քննարկում են նաև Լուկաշենկոյին, որին համարում են «պինդ ընկույզ», ապա չինովնիկներին, որոնք, նրանց խոսքերով, հավատարիմ են նախագահին: Զրուցակիցներն անգլերեն են խոսում և միմյանց անվանում են Նիք ու Մայք:

Ձայնագրությունում Նիք անունով Բեռլինի ներկայացուցիչն ասում է, որ «Նավալնիի վերաբերյալ նյութերը» պատրաստ են և կփոխանցվեն կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմին: Վարշավայի ներկայացուցիչ Մայքը հարցնում է՝ արդյոք հաստատվե՞լ է թունավորումը, ինչին զրուցակիցը պատասխանում է, որ դա այդքան էլ կարևոր չէ: «Պատերազմ է ընթանում: Իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդներն էլ լավն են»,- ասում է նա:
     Զրույցի մասնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «պետք է հուսախաբ անեն Բելառուսի գործերի մեջ քիթը խոթելու համար», իսկ ամենաարդյունավետ միջոցը կլինի «նրան խնդիրների մեջ խեղդելը»:

Մինսկը հրապարակել է Նավալնու վերաբերյալ «Վարշավայի և Բեռլինի գաղտնալսված զրույցը»
7815 | 1
Facebook