Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը հարամել է Սեյրան Սարոյանի ծննդյան միջոցառումը. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Փաշինյանը հարամել է Սեյրան Սարոյանի ծննդյան միջոցառումը. «Հրապարակ»

«Սեպտեմբերի 3-ին Մարտունու Արծվանիստ համայնքի պապական տանը, որի բակում նաև մատուռ կա, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը փորձել է նշել ծննդյան 52-ամյակը։ Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, անհայտ աղբյուրներից իմացել է այդ մասին և ուղևորվել Արծվանիստի եկեղեցի։ Իբր պատահաբար ճանապարհին ավտոմեքենաներ տեսնելով և լսելով քեֆ-ուրախության ձայներ՝ ահազանգել է մարզի ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։

Ծննդյան միջոցառումը դադարեցվել է, ոստիկանները սկսել են ստուգել՝ խնջույքի մասնակիցները պահպանե՞լ են պարետի սահմանած կանոնները՝ հեռավորություն, քանակ և այլն։ «Դեպքի վայրում» հավաքվել է Արծվանիստի ողջ բնակչությունը։ Մեկն ասաց, որ հյուրերի թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաև եկեղեցու սպասավորը։ Մեզ ասացին, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ և վեհափառին հորդորել՝ կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։
     Արարողությանը մասնակցել են նաև երգիչ Ալիկ և Արա Ավետիսյան եղբայրները, գեներալի ազգական Սարոն։ Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել են, և նա տուն է գնացել։

Նրա օգնական Գևորգ Ստեփանյանը մեզ հայտնեց, որ ինքը՝ որպես Սարոյանների ընտանիքի բարեկամ, նույնպես մասնակցել է արարողությանը, որ այն Սարոյանի համար էլ է անակնկալ եղել՝ կազմակերպել են հորաքույրներն ու մորաքույրները։

Սարոյանը խնջույքին մասնակցել է մի քանի ժամ, քանի որ առողջական խնդիրները կրկին սրվել են․ «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա, կարծեմ, 4 կամ 5 արձանագրություն է կազմվել, որովհետև հյուրերն իսկապես շատ չեն եղել»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

8837 | 1
Facebook