Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը ցուցադրել է նոր քրոսովերի ներքին հարդարանքը

01:10, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Volkswagen-ը ցուցադրել է նոր քրոսովերի ներքին հարդարանքը

Volkswagen ընկերությունը հրապարակել է ID․4 նոր էլեկտրական քրոսովերի սրահի առաջին լուսանկարները: Դատելով լուսանկարներից՝ ինտերիերի դիզայնը հիշեցնում է «կանաչ» ID․3 հեչբեքը, որը ներկայացվել է անցյալ տարվա սեպտեմբերին:
     Քրոսովերը հագեցած կլինի թվային գործիքներիի վահանակով և տեղեկատվական-ժամանցային համալիրի մեծ սենսորային էկրանով, որը պատասխանատու է գործառույթների մեծամասնության կառավարման համար:
     Ինչ վերաբերում է ներքին տարածքին, ապա Volkswagen-ում խոստացել են, որ այն համեմատելի կլինի Tiguan Allspace-ի հետ: Բեռնախցիկի ծավալը կկազմի 543լ։ Բացի այդ, քրոսովերը կունենա սրահի լուսավորության 30 գույնի հնարավորություն։ Մեքենայի ինտերիերը պատրաստված է մոխրագույն-շագանակագույն երանգներով։
     Նորույթը կկառուցվի MEB պլատֆորմի վրա։ ID.4-ն ունի 500 կմ էներգիայի պահուստ:
     Մեքենայի արտադրությունն արդեն սկսվել է «Ցվիկաու» ընկերության գործարանում։ Նորույթի պրեմիերան տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին։ Սկզբում ավտոմեքենաների վաճառքը կմեկնարկվի Եվրոպայում։ Այնուհետև մեքենան կարելի կլինի գնել Չինաստանում և ԱՄՆ-ում: Ռուսական շուկայում նորույթը կհայտնվի, թե ոչ, դեռ հայտնի չէ։
     Էլեկտրաքարի տեխնիկական բոլոր մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ վաճառքի կհանվի նախ հետևի շարժիչով քրոսովերը, որից հետո հասանելի կլինեն նաև լիաքարշակ մոդիֆիկացիաները՝ երկու ուժային ագրեգատներով, որոնք տեղադրված են յուրաքանչյուր առանցքի վրա:
     ID.4-ը Crozz կոնցեպտի սերիական մարմնացումն է: Գերմանացիների առաջին արտադրության էլեկտրաքարը, որը կառուցվել է MEB նոր պլատֆորմի վրա, եղել է ID․3 հեչբեքը։ Հինգ դռնանի հեչբեքն օգտագործում է հատուկ հարթ մարտկոցներ, որոնք գտնվում են մեքենայի հատակի ներքևի մասում:

10111 | 0
Facebook