Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի խոշորագույն բանկը կանգնել է գումարի դեֆիցիտի առաջ

20:00, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ.
Աշխարհի խոշորագույն բանկը կանգնել է գումարի դեֆիցիտի առաջ

Չինական բանկերը, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն վարկային հաստատությունը՝ Industrial & Commercial Bank of China (ICBC)-ը, բախվել են ֆինանսական դեֆիցիտի խնդրին և պատրաստվում են ռեկորդային չափով պարտք վերցնել: Բանկերը պատրաստվում են 2020 թվականի սեպտեմբերին թողարկել 29 միլիարդ դոլարի պարտատոմս, գրում է Bloomberg-ը: Սա կօգնի ICBC-ին, Bocom-ին и Guangfa-ին՝ համալրել իրենց հաշիվներն ու կայունացնել իրենց ֆինանսական դրությունը: Վարկային կազմակերպությունների կապիտալը հարվածի տակ է հայտնվել ան պատճառով, որ տեղական բիզնեսը մեծ թվով էժան փոխառություններ է վերցրել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Բանկերի դրությունը մեծապես դժվարացրել են նաև վարկերի մարումների ուշացումները:

5443 | 0
Facebook