Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը միացել է Նավալնիի թունավորման վերաբերյալ ԵՄ հայտարարությանը

15:00, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ.
Վրաստանը միացել է Նավալնիի թունավորման վերաբերյալ ԵՄ հայտարարությանը

Վրաստանը միացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ ԵՄ հայտարարությանը, ով ավելի քան երկու շաբաթ կոմայում է:

«Այս հանցագործությունը պետք է հետաքննվի արագ և թափանցիկ, որ հանցագործները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:

Այս մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Արտգործնախարարության փոխանցմամբ, իրավիճակը քննարկվել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում: Թեման օրակարգ է բերվել ԵՄ նախաձեռնությամբ:

«Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Նավալնիի հետազոտության ընթացքում «Նովիչոկ» քիմիական նյութի հայտնաբերման կապակցությամբ և ընդգծել, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է թունավորման հետ կապված անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնեն»,- հայտարարել է է Վրաստանի արտգործնախարարությունը:

4447 | 0
Facebook