Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում մայրն սպանել է 5 երեխաներին ու նետվել գնացքի տակ

22:55, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
Գերմանիայում մայրն սպանել է 5 երեխաներին ու նետվել գնացքի տակ

Գերմանիայի Զոլինգեն քաղաքի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 5 երեխայի դի: Այս մասին հայտնել է տեղական Solinger Tageblatt պարբերականը:

Երեխաներից 3-ն աղջիկ է՝ 18 ամսական, 2 և 3 տարեկան, 2-ը՝ տղա՝ 6 և 8 տարեկան: Իրավապահները մանկասպանության համար կասկածում են 6 երեխաների 27-ամյա մորը: Իրավապահները հարցաքննության են կանչում երեխաների տատիկին, ով ապրում է Զոլինգենից 60 կմ հեռավորության վրա: Նա հայտնել է, որ իր դուստրը սպանել է իր 5 երեխաներին, իսկ ինքը 6-րդ երեխայի հետ գնացել է անհայտ ուղղությամբ՝ ինքնասպանություն գործելու նպատակով:

Ավելի ուշ երիտասարդ մայրը հասել է Դյուսելդորֆ, որտեղ էլ նետվել է գնացքի տակ՝ ինքնասպանոթւյան նպատակով: Սակայն նա հայտնվել է ռելսերի արանքում ու ողջ մնացել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ: Ինքնասպանության փորձից առաջ նա իր 6-րդ՝ 11 ամսական երեխային ուղարկել է մորը:

14206 | 0
Facebook