Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է կատարել առանցքային պաշտոններում

19:15, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է կատարել առանցքային պաշտոններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ սեպտեմբերի 3-ին կադրային նոր նշանակումներ է կատարել։

Վալերի Վակուլչիկը, որը մինչ այս զբաղեցնում էր երկրի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, նշանակվել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնում:

Իվան Տերտելը, որը մինչ այս զբաղեցնում էր Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավարի պաշտոնը, նշանակվել է երկրի ԱԱԾ ղեկավարի պաշտոնում:
     Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավար է նշանակվել Վասիլի Գերասիմովը, որը մինչ այս մարմնի ղեկավարի առաջին տեղակալն էր:

5191 | 0
Facebook