Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կա ձայնագրություն, որը հերքում է Նավալնու թունավորման մասին հայտարարությունը». Լուկաշենկո

17:00, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
«Կա ձայնագրություն, որը հերքում է Նավալնու թունավորման մասին հայտարարությունը». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին հայտնել է Վարշավայի և Բեռլինի զրույցի գաղտնալսման մասին, որը, ըստ նրա, հերքում է Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին հայտարարությունները:

«Երեկ կամ դրա նախորդ օրը, հստակ չեմ հիշում, Մերկելի ելույթից առաջ մենք գաղտնալսել ենք զրույցը: Մենք այսպես ենք հասկանում, որ Վարշավան խոսում է Բեռլինի հետ: Երկու բաժանորդ կապի մեջ են»,- ասել է Լուկաշենկոն՝ Ռուսաստանի վարչապետ Միշուստինին:
     Նա խոստացել է, որ ռուսական կողմին կտրամադրի այդ «հետաքրքիր զրույցի սղագրությունը, որը ցույց է տալիս, որ դա կեղծիք է»:

5760 | 0
Facebook