Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բան չի փոխվել. նույն՝ նեոլիթյան շրջանի մոտեցումներն են». Վ. Թոքմաջյան

13:30, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ.
«Բան չի փոխվել. նույն՝ նեոլիթյան շրջանի մոտեցումներն են». Վ. Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի որոշ դրվագներ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հարց ու պատասխանից։ Բան չի փոխվել։ Նույն` նեոլիթյան ժամանակաշրջանի մոտեցումներն են։ Տարիներ առաջ մի պրոռեկտոր ունեինք։ Լավ տասովչիկ էր. հարմար մտնում էր ամենուր։ Մի օր հետներս հանդիպման էր։ Իբր ուսանողության խնդիրներից էինք խոսում։ Ասում եմ` կլինի՞ պատմականում երեք հատ կոմպ դնեք ինտերնետին միացած։ Իջնում էինք բանասիրականի կորպուս, որ 21-րդ դարում լուրջ դեմքով վորդի ֆայլ բացել սովորեցնեին։ Տարավ ու բերեց, թե բա` պատմաբանը կոմպն ու ինտերնետն ինչ է անում, ձերը գիրքն է։ Դե արի բացատրի, որ կոմպով մենակ Zuma չեն խաղում»։

3518 | 0
Facebook