Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնաբարության մեղադրանքից հետո մահացած են գտել «I Like to Move It» երգի հեղինակին

22:25, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
Բռնաբարության մեղադրանքից հետո մահացած են գտել «I Like to Move It» երգի հեղինակին

Հայտնի ամերիկա-կոլումբացի դիջեյ Էրիկ Մորիլոն մահացել է 49 տարեկան հասակում: Նա առավել հայտնի էր որպես «I Like to Move It» երգի հեղինակ: Նրան մահացած են գտել Մայամի Բիչի իր տանը: Նրա մահից մի քանի շաբաթ առաջ մի կին նրան մեղադրել էր սեքսուալ բռնության համար:

Մորիլոն հերքել է իր մեղքը, բայց ձերբակալվել է, երբ բժշկական անալիզներն ապացուցել են բռնաբարության փաստը:

Դիջեյի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, կատարվում է հետաքննություն:

14816 | 0
Facebook