Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խնդրում եմ բարոյական խրատներ չտաք». ԵՊՀ ժ/պ-ն՝ լրագրողին

13:05, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
«Խնդրում եմ բարոյական խրատներ չտաք». ԵՊՀ ժ/պ-ն՝ լրագրողին

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ. «Չե՞ք կարծում, որ բարոյական, մարդասիրական տեսանկյունից, ստեղծված իրավիճակում. այնքան էլ ճիշտ չէ բարձրացնել ուսման վարձը, քանի որ ուսումնական ամբողջ պրոցեսի արդյունավետությունը հարցականի տակ է»:

Պատասխանելով լրագրողին՝ Գ. Գևորգյանն ասաց. «Արդյունավետությունը հարցականի տակ կամաց-կամաց չի լինի, մասնավորապես այն բոլոր առարկաները, որոնք պահանջում են անմիջական շփում դասախոսների հետ՝ լինելու են առկա: Երկրորդ՝ ուսման վարձն այնպիսի բան է, որ չի կարելի ամեն օր փոխել՝ իջեցնել-բարձրացնել. ինչ վարձով ուսանողն ընդունվեց, այդ վարձով ավարտում է, այս բարձրացումը վերաբերում է միայն առաջին կուրսեցիներին: Հետո՝ Դուք էդ բառն օգտագործեցիք, խնդրում եմ մյուսները չօգտագործեն. խնդրում եմ բարոյական խրատներ չտաք: Եկեք նշեք՝ ի՞նչն է էժանացել այս ընթացքում»:

Լրագրողի դիտարկմանը՝ օբյեկտիվ չե՞ք համարում այն քննադատությունները, որ շատ մարդիկ էլ կորուստներ են կրել այս ընթացքում, ժամանակավոր պաշտոնակատարն սկսեց թվարկել նաև ԵՊՀ-ի կորուստները:

Տեղեկացնենք, որ Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներում ուսման վարձերն առնվազն 70, առավելագույնը՝ 160 հազար դրամով թանկացրել են:

3239 | 0
Facebook