Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ-ին, այլև դիվանագիտական ներուժին». ԱԳՆ խոսնակ

12:35, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
«Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ-ին, այլև դիվանագիտական ներուժին». ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց Ադրբեջանի «մտահոգության» վերաբերյալ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ:

«Վերջին շրջանում մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի

դեգրադացիան, Հայաստանն այդ մակարդակին չի իջնելու:

Գուցե բացահայտում անեմ Ադրբեջանի համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ականներին, և, պարզապես, տարակուսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն Կրեմլից պարզաբանում է պահանջել Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ:

4363 | 0
Facebook