Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պռոշյան կոնյակի գործարան»-ում հրդեհից տուժածներից երկուսը վիրահատվել են

10:40, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
«Պռոշյան կոնյակի գործարան»-ում հրդեհից տուժածներից երկուսը վիրահատվել են

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել. ««Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:

32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններն ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»:

4115 | 0
Facebook