Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութում կրկին բողոքի ցույցեր են

21:05, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Բեյրութում կրկին բողոքի ցույցեր են

Բեյրութում կրկին բողոքի ակցիաներ են, ցուցարարները հավաքվել են Նահատակների հրապարակում` «Լիբանանի մեծ ցասումը» կարգախոսի ներքո:

Ցուցարարները փորձում են մուտք գործել Լիբանանի խորհրդարանի շենք: Մի քանիսը քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ և փորձել հրկիզել խորհրդարանի մուտքերից մեկը: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ցույցեր են անցկացվում նաև Բեյրութի շուկաների մոտ:

Հիշեցնենք, որ Բեյրութի՝ 190 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունից հետո ժողովուրդը պահանջում է նախագահի հրաժարականը: Ավելի վաղ ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել Լիբանանի կառավարությունը:

4290 | 0
Facebook