Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսում ընդվզման ալիք է. ոստիկանները դարձյալ սևամորթի են սպանել

20:00, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Լոս Անջելեսում ընդվզման ալիք է. ոստիկանները դարձյալ սևամորթի են սպանել

ԱՄՆ-ի բնակիչներին զայրացրել է ոստիկանների ու սևամորթների մասնակցությամբ հերթական միջադեպը: Երեկ՝ օգոստոսի 31-ին, Լոս Անջելեսում սևամորթ հեծանվորդը խախտել է երթևեկության կանոններն ու չի ենթարկվել ոստիկանի՝ կանգառի հրամանին: Ոստիկանները մեքենայով հետապնդել են նրան, սակայն վերջինը հարվածել է իրավապահներից մեկին: Ոստիկանները տեսել են, որ տղամարդու մոտ հրազեն կա, թեև այդ պահին նա զենքին չի դիպել: Փորձելով կանխել ենթադրյալ վտանգը՝ նրանք կրակել են հեծանվորդի վրա ու սպանել:

Միջադեպին հաջորդել են բողոքի ակցիաները, անկարգություններն ու գողությունները:

5668 | 0
Facebook