Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ քանի առաջին դասարանցի է գրանցվել ՀՀ պետական դպրոցներում

18:25, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնի է՝ քանի առաջին դասարանցի է գրանցվել ՀՀ պետական դպրոցներում

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:

Այս պահի դրությամբ ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի, որոնցից 26431-ը՝ հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:

3812 | 0
Facebook