Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

11:05, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ը` առողջացած, 881-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 97 նոր դեպք և 634 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ:

Վերջիններն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

4979 | 0
Facebook