Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը պահանջել էր ձայների վերահաշվարկ կատարել

10:35, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը պահանջել էր ձայների վերահաշվարկ կատարել

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյին:

Պուստովոն զրկվել է դիվանագիտական բոլոր կոչումներից՝ ձայների վերահաշվարկ կատարելու վերաբերյալ սոցցանցերում ունեցած ելույթների պատճառով:

Հրամանագրի համաձայն՝ Պավել Պուստովոյն ազատվել է Իսպանիայի Թագավորությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում Բելառուսի մշտական ներկայացուցչի պաշտոններից:
     Իր խոսքում Բելառուսի դեսպանը հույս է հայտնել, որ երկրի ապագան հիմնված կլինի բնակչության բոլոր շերտերի և քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների դիրքորոշման վրա:

4345 | 0
Facebook