Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Windows-ի թարմացումը վտանգավոր է Lenovo ապրանքանիշի նոութբուքերի համար

00:30, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ.
Windows-ի թարմացումը վտանգավոր է Lenovo ապրանքանիշի նոութբուքերի համար

Lenovo ապրանքանիշի նոութբուքերի սեփականատերերը խնդիրներ են ունեցել Windows-ի թարմացման ժամանակ, օգտատերերի մոտ հայտնվել է այսպես կոչված «մահվան կապույտ էկրանը»:
     Ընկերության մասնագետների կարծիքով՝ խնդիրը կապված է Enhanced Windows Biometric Security նոր գործառույթի հետ։
     Խնդրի լուծման համար օգտատերերին խորհուրդ են տվել մտնել BIOS և անջատել գործառույթը՝ «վիրտուալիզացիա» բաժնի «անվտանգություն» ենթամենյուից։
     Այն դեպքում, երբ օգտագործողն ունի մեկ այլ ապրանքանիշի նոութբուք և բախվում է այս խնդրին, Windowslatest-ը խորհուրդ է տալիս նորից տեղադրել օպերացիոն համակարգը կամ ջնջել վերջին թարմացումը: Այս դեպքում համակարգի աշխատունակությունը չի երաշխավորվում, նշել են մասնագետները։

13598 | 0
Facebook