Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի ցուցարար է ձերբակալվել նախօրեին

19:45, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի ցուցարար է ձերբակալվել նախօրեին

Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ երեկ՝ օգոստոսի 30-ին ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 173-ի:

Նրանք կալանքի տակ կմնան, մինչև որ դատարանը քննի նրանց ադմինիստրատիվ գործերը, քանի որ ակցիան, որին նրանք մասնակցել են, արտոնված չի եղել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին՝ Լուկաշենկոյի տարեդարձի օրը, բելառուսցիները նրան որոշել են անմոռանալի տարեդարձ կազմակերպել՝ բազմահազարանոց բողոքի ակցիայով շրջափակելով նրա նստավայրը:

4812 | 0
Facebook