Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշում 39-ամյա տղամարդու են սպանել. կադրեր դեպքի վայրից

13:30, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Տավուշում 39-ամյա տղամարդու են սպանել. կադրեր դեպքի վայրից

Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։
     Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերել է 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։
     Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
     Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
     Նշանակվել են փորձաքննություններ։
     Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Տավուշի մարզում 39-ամյա տղամարդու են սպանել. կադրեր դեպքի վայրից
6406 | 0
Facebook