Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ

11:50, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ կլինի արձակուրդում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»:

12792 | 0
Facebook