Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

11:15, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է»:

4745 | 0
Facebook