Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժի Վաչոյին նոր մեղադրանք է առաջադրվել. ՊՊԾ աշխատակիցները նրա կնոջ վարորդն են եղել և հսկել «Յանս»-ի անվտանգությունը

10:20, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Սերժի Վաչոյին նոր մեղադրանք է առաջադրվել. ՊՊԾ աշխատակիցները նրա կնոջ վարորդն են եղել և հսկել «Յանս»-ի անվտանգությունը

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործը հարուցվել է պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հոդվածով։

Քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։ Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։

Այսինքն՝ պետական միջոցներով Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ՝ սկսած 2013-ից մինչև 2017 թվականը, ապահովել է նաև իր ռեստորանային համալիրի անվտանգությունը, որի պատճառով պետությանը պատճառվել է հսկայական վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6543 | 1
Facebook