Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լուկաշենկոյին կոխեʹք ավտոզակը». Մինսկում իրավիճակը սրվում է

18:10, կիրակի, 30 օգոստոսի, 2020 թ.
«Լուկաշենկոյին կոխեʹք ավտոզակը». Մինսկում իրավիճակը սրվում է

Մինսկում Անկախության հրապարակի տարածքում սկսվել են բախումները ցուցարարների ու ուժայինների միջև: ՕՄՕՆ-ի մարտիկները ձեռնաշղթաներ են հագցնում ու ավտոզակերի մեջ մտցնում առավել ակտիվ ցուցարարներին: Առնվազն 100 մարդ է բերման ենթարկվել: Ցուցարարները բացականչում են «ամոʹթ» և «Լուկաշենկոյին կոխեʹք ավտոզակը»: Ոմանք փորձում են ոստիկանների ձեռքից ազատել ձերբակալվածներին, նրանք ճոճում են ոստիկանական միկրոավտոբուսներն ու գոռում՝ «բաʹց թողեք, բաʹց թողեք»:

Ցուցարարները նաև պարզել են պաստառներ՝ «Մենք ծնունդ ենք եկել». ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Լուկաշենկոն դառնում է 66 տարեկան:

Ուժայիններն այս պահին շղթայել են նաև Լուկաշենկոյի նստավայրը, իսկ ԳՈՒՄ-ի մոտակայքում մի քանի հազար ցուցարարի օղակի մեջ են առել՝ կասեցնելով նրանց առաջընթացը:

Ցույցերի 22-րդ օրն իշխանությունը քաղաքի կենտրոն է ուղարկում ավելի ու ավելի շատ զինտեխնիկա, ավտոզակեր ու ջրցաններ:

9206 | 0
Facebook