Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան հաջողությամբ փորձարկել է թռչող ավտոմեքենա

17:15, կիրակի, 30 օգոստոսի, 2020 թ.
Ճապոնիան հաջողությամբ փորձարկել է թռչող ավտոմեքենա

Ճապոնական Sky Drive ընկերությունը հաջողությամբ փորձարկել է իր թռչող ավտոմեքենայի նախատիպը:

«Աշխարհում կառավարվող թռչող մեքնենաների ավելի քան 100 նախատիպերից միայն մի քանիսն են հաջողության հասել»,- ասել է ղեկավար Տոմոխիրո Ֆուկուձավան:

Տրանսպորտային միջոցն օգտագործում է ուղղահայաց էլեկտրական թռիչք ու վայրէջք մի կետից մյուսն ավելի արդյունավետ տեղափոխվելու համար: «Մի հիանալի օր սա կարող է անփոխարինելի միջոց դառնալ օդանավերի ծանրաբեռնված տերմինալների ու խցանված ճանապարհների համար»,- ասել է Ֆուկուձավան: Նա հուսով է, որ թռչող կառավարվող մեքենայի կոմերցիոն տարբերակը արտադրության կդրվի 2023-ին:

16591 | 0
Facebook