Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանի գործով դատախազը նոր պաշտոն ունի. ո՞վ է պաշտպանելու մեղադրանքը. «Հրապարակ»

08:55, շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ.
Քոչարյանի գործով դատախազը նոր պաշտոն ունի. ո՞վ է պաշտպանելու մեղադրանքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Կոտայքի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի դատախազ, մեկ այլ հրամանով դատախազության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, ում, ասում են, Արթուր Դավթյանը բարձր է գնահատում, նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ: Պետրոսյանը հայտնի է նրանով, որ ինչպես նախկին իշխանության ժամանակ, այնպես էլ այժմ աղմկահարույց քաղաքական քրեական գործերում է ներգրավված՝ այժմ դատարանում պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը։ Կշարունակի՞ այդ մեղադրանքը պաշտպանել՝ հարցրինք Գոռ Աբրահամյանին։ «Պետրոս Պետրոսյանը նույն ձևով շարունակելու է իր գործառույթներն իրականացնել՝ կգա Երևան»»։

Մանրամասները՝ թերթի համարում:

6223 | 0
Facebook