Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն մտածում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

16:00, շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ.
ԵՄ-ն մտածում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

Եվրոմիության երկրների ղեկավարները մտադիր են Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկել սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, բացառված չեն նաև այդ երկրի իշխանությունների դեմ սահմանափակող միջոցները, հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Բեռլինում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
     Բրյուսելի դժգոհության առիթ է դարձել Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վերահսկողության հարցը։ Այն վիճարկում են ինչպես Թուրքիան, այնպես էլ Հունաստանը: Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն չեն կարողանում հակասությունները լուծել փոխադարձ համաձայնագրերի միջոցով։ Դիմակայությունը սրվել է այն բանից հետո, երբ այս ամիս Անկարան վիճելի տարածաշրջան է ուղարկել սեյսմիկ հետախուզման նավ։ Պաշտոնական Աթենքն այդ քայլը սադրիչ է համարել։
     «Պետությունների և կառավարությունների ղեկավարներն ինտենսիվորեն կզբաղվեն ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների թեմայով սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովում։ Մենք այժմ առաջարկներ ունենք սահմանափակիչ միջոցների վերաբերյալ այն դեպքում, եթե առաջընթաց չլինի (կարգավորման հարցում), իսկ մենք դա չենք ցանկանում․ գագաթնաժողովում այդ հարցը պետք է քննարկվի»,- հայտարարել է Մաասին։
     Նախօրեին թուրքական նավատորմը, որը հայտնի է որպես Navtex, Կիպրոսից հյուսիս-արևելք գտնվող Իսքենդերունի ափերի մոտ՝ Միջերկրական ծովի արևելյան մասում մարտական հրաձգությամբ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկություն է տարածել:
     Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերություններում խնդիրների լուծման ճկուն մոտեցման օգտին:

5059 | 0
Facebook