Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները հայտնաբերել են վիտամին, որը կարող է կասեցնել կորոնավիրուսի տարածումը

02:05, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Գիտնականները հայտնաբերել են վիտամին, որը կարող է կասեցնել կորոնավիրուսի տարածումը

Մանիպալի բարձրագույն կրթության ակադեմիայի և Ֆարիդաբադի տարածաշրջանային կենսատեխնոլոգիական կենտրոնի հնդիկ գիտնականները համակարգչային մոդելավորման միջոցով պարզել են, որ B12-ի թողարկման ձևերից մեկը՝ մեթիլկոբալամինը, կարող է կանխել նոր տեսակի կորոնավիրուսի սպիտակուցներից nsp12-ի գործունեությունը: Այն պատասխանատու է վիրուսի վերարտադրության համար։ Հետազոտության արդյունքները հրապարակել է IUBMB Life գիտական ամսագիրը։
     Գիտնականները ենթադրում են, որ մեթիլկոբալամինի շնորհիվ հնարավոր կլինի հիվանդների օրգանիզմում նվազեցնել վիրուսային մասնիկների քանակը և այդպիսով նաև՝ թեթևացնել հիվանդության ախտանիշները:
     Առայժմ հետազոտողները գտել են միայն մի քանի դեղամիջոցներ, որոնք կարող են ազդել նոր տեսակի կորոնավիրուսի (SARS-CoV-2) վրա: Դրանց թվում են ֆավիպիրավիրը, ռեմդեսիվիրը և ռեկոմբինանտային ինտերֆերոն-2-ալֆա սպիտակուցը։ Այս միջոցները COVID-19 համաճարակից առաջ են ստեղծվել՝ գրիպի, հեպատիտ C-ի և Էբոլա տենդի դեմ պայքարելու համար։
     Ըստ հետագա փորձերի, այդ դեղերը օգնում են ոչ բոլոր հիվանդներին։ Հետևաբար, գիտնականները փնտրում են այլ դեղամիջոցներ, որոնք կարող են ավելի արդյունավետ հաղթահարել SARS-CoV-2-ը։
     Հնարավոր է, որ այս միջոցը կարելի է որպես կանխարգելում կիրառել ռիսկային խմբում գտնվողների, օրինակ՝ բժիշկների, ճարպակալում կամ շաքարախտ ունեցողների համար։ Սակայն անհրաժեշտ է սպասել կլինիկական փորձարկումների արդյունքներին, որոնք ցույց կտան, թե որքան արդյունավետ է գործում այս դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ:

9791 | 0
Facebook