Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լիարժեք մարդիկ հայտարարություն են անում». Գ. Ծառուկյան

12:35, ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
«Լիարժեք մարդիկ հայտարարություն են անում». Գ. Ծառուկյան

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ ԲՀԿ առաջնորդը հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Առաջին հանդիպումը Կոտայքի մարզում էր: Ի թիվ այլ խնդիրների՝ Ծառուկյանն անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, դպրոցներում դիմակ կրելու պահանջին. «Շատ ցավալի հարց է, որը լիարժեք մարդիկ հայտարարություն են անում, նույնպես ոչ արդյունավետ, ոչ փորձ ունենալով: Ո՞նց կարող ա 15-20 երեխա, մեր բալիկները, թոռնիկները գնում են դասի և պետք է ամբողջ ժամանակահատվածում դասամիջոց չլինի, մասկաները լինի, եթե ցանկանում են տուալետ գնալ, ուսուցիչը պետք է ուղեկցի, բա երեխաների հետ ո՞վ ա մնալու: Կամ մյուս որոշումը. եթե թույլատրում են խնջույքները 40 հոգով անել, տարբեր մարդիկ հավաքվում են, էդ ո՞նց կարելի ա 40 հոգով հավաքվել, միջոցառում անել, բայց 20 հատ բալիկ չի կարող իրենց դասն անել: Բալիկների վրա այդ հիվանդությունը շատ քիչ ազդեցություն ունի, 1-2 օր կարող է տաքություն լինի ու վերանա, դա վտանգավոր է մեծահասակների մոտ... Սա մեկ անգամ ևս ապացուցում է իմ ասածները, մարդը պետք է փորձ ունենա, կատարած գործ ունենա, իր ոլորտը տիրապետի, արդյունավետ ցույց տա, որ մարդիկ էլ դա տեսնեն»:

7206 | 2
Facebook