Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի շախմատի ընտրանին առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակչում է

23:05, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Հայաստանի շախմատի ընտրանին առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակչում է

Հայաստանի շախմատի թիմն առաջին անգամ անցկացվող առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակչում է: Մեր ընտրանին փլեյ-օֆֆում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ: Հայկական թիմը երկու ռաունդների ընդհանուր 8:4 հաշվով առավելության է հասել և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Նշվում է, որ հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ են տոնել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվելէ, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Իսկ երկրորրդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը՝ ոչ-ոքի գրանցել:

Հայաստանի ընտրանին քառորդ եզրափակչում կմրցի Հնդկաստանի հավաքականի հետ: Այդ պարտիաները նախատեսված են օգոստոսի 28-ին:

6696 | 0
Facebook