Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինված հարձակում Ուկրաինայում՝ ավտոբուսի ուղևորների վրա

23:00, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Զինված հարձակում Ուկրաինայում՝ ավտոբուսի ուղևորների վրա

Ուկրաինայի ազգային պատգամավոր Իլյա Կվան հայտարարել է, որ Կիև-Խարկով մայրուղու վրա կանգնեցվել, ապա գնդակոծվել է ավտոբուս, որում երթևեկելիս են եղել «Հայրենասերներ հանուն կյանքի» շարժման ակտիվիստները: Կան զոհեր: Հարձակվողները եղել են Ռուսաստանում արգելված «Ազով» և «Ազգային կորպուս» կազմակերպությունների անդամներ: Նրանք կրակել են ինքնաձիգից, ինչպես նաև՝ տրավմատիկ զենքից: Ըստ պատգամավորի՝ մեկ մարդ մահացել է, 2-ին տարել են անհայտ ուղությամբ:

Ավելի ուշ, սակայն, Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հայտարարել է, թե զոհեր ու առևանգվածներ չկան: Կան մի քանի վիրավորներ, նրանց վրա կրակել են տրավմատիկ զենքից:

Հարձակվողներին հաջողվել է բռնել, նրանց ինքնություններն այժմ ճշտվում են:

6353 | 0
Facebook