Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն նշել է ընդդիմության հետ բանակցություններ սկսելու պայմանը

21:30, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն նշել է ընդդիմության հետ բանակցություններ սկսելու պայմանը

Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ և քննարկել Սահմանադրության փոփոխման հնարավորությունը, սակայն դրա համար հակառակ կողմից պետք է հանդես գան ընդդիմության «խելամիտ» ներկայացուցիչները:
     «Ահա իմ հստակ պատկերացումն ու հայտարարությունը երկխոսության վերաբերյալ, թե ում հետ կարող ենք այդ երկխոսությունը վարել։ Եթե ընդդիմությունում կան խելամիտ մարդիկ, ովքեր իրենց երկիրը տեսնում են ազատ ու անկախ, խնդրում ենք, արտահայտեք ձեր դիրքորոշումը, բայց ոչ՝ փողոցում։ Փողոցային ճնշման տակ Բելառուսում ոչ մի երկխոսություն չի լինի»,- ասել Է Լուկաշենկոն։
     Ըստ նրա, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հնարավոր է այն դեպքում, եթե նման առաջարկներ նախապատրաստեն աշխատանքային կամ ուսանողական կոլեկտիվները․ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է երկխոսություն, խնդրեմ։ Հենց ուսանողական կոլեկտիվներն են այն կոլեկտիվները, որոնց հետ ես պատրաստ եմ երկխոսություն վարել։ Աշխատանքային կոլեկտիվների մասին ես արդեն խոսել եմ։ Խնդրում ենք, նախապատրաստեք ձեր ներկայացուցիչներին, և կլինի երկխոսություն։ Բոլորը քաղաքական նոր գործիք են ուզում։ Ի սեր Աստծո, առաջարկություններ արեք, եկեք նոր Սահմանադրություն ձևավորենք, դա գլխավոր օրենքն է ցանկացած երկրում»,- հայտարարել է նա։
     Օգոստոսի 25-ին ընդդիմության առաջնորդներից մեկը՝ նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան իշխանությունների հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել: Իր գլխավոր պահանջը նա համարել է նոր բաց ընտրությունների անցկացումը և իշխանության խաղաղ փոխանցումը։

6090 | 0
Facebook