Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայա

15:15, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայա

Բելառուսի ընդդիմության առաջնորդ

Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն մարում և հավաստիացրել է, որ ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են գնալ մինչև վերջ: «Բողոքի ցույցերն ընթանում են իրենց հունով: Իհարկե, շաբաթվա ընթացքում ինչ-որ տեղ ինտենսիվությունը կարող է նվազել, բայց հանգստյան օրերին ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին: Իսկ հիմնական պատճառն այն է, որ մարդիկ այլևս պատրաստ չեն ընդունել Լուկաշենկոյին, նրանք կորցրել են նրա նկատմամբ վստահությունը: Մենք գնալու ենք մինչև հաղթանակ»,- ասել է նա՝ «Эха Москвы»-ի եթերում:

5398 | 0
Facebook