Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

13:00, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

«Նույնիսկ չեմ հիշում՝ վարչապետի հետ վերջին անգամ երբ եմ հանդիպել: Նման հրապարակումներ կան արդեն մոտավորապես երկու տարի: Միգուցե ոմանց դրդմամբ կամ գլոբալ քաղաքական շահարկումներով պայմանավորված են, բայց պատասխաններն արդեն տրվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ վերջին զարգացումներին՝ հրաժարական, Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններ և այլն: «Աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, պրոցես է, որ միշտ տեղի է ունենում՝ սկսած հրապարակային քննարկումներով, վերջացրած տետատետ, զարմանում եմ, որ նույն հարցերը բազմաթիվ անգամ տրվում են՝ նույնիսկ պատասխաններից հետո: Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը միայն ԱՆ-ի գործը չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես. բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները, մենք էլ մեր մասով»,- արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարի գործում թերացումների մասին հարցին՝ ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին
8269 | 0
Facebook