Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ չե՞ն նման «պատահականությունները»». Լևոն Գալստյան

10:45, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
«Շատ չե՞ն նման «պատահականությունները»». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2014-2015թթ հողերի վաճառքի ընթացքում տեղի ունեցած զարմանահրաշ պատմությունների շարքը շարունակվում է։ Հիմա էլ պարզվում է, որ ԴԱՀԿ-ով ագելանքի տակ գտնված հողերը վաճառվել են հանքահեններին, իսկ նրանք էլ այդ հողերը գրավադրել են օֆշորներում գրանցված 3 ընկերություններում։

Հիշեցնենք, որ անցած տարի էլ պարզվել էր, որ Գնդեվազի նախկին գյուղապետը 2014թ. մայիսի 29-ին համայնքի արոտավայր հանդիսացող հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածք 410.130 ՀՀ դրամով (շուրջ 850 ԱՄՆ դոլար) ձևական աճուրդով վաճառել է իր անչափահաս որդուն, ով էլ, իր հերթին, մեկ տարի անց՝ 2015թ. մայիսի 26-ին, նույն հողատարածքը (շուրջ 400 անգամ ավելի թանկ գնով) 147.300.838 ՀՀ դրամով (շուրջ 310․000 ԱՄՆ դոլար), վաճառել է «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ՓԲ ընկերությանը։

Ինչ-որ շատ չե՞ն նման «պատահականությունները»։
     «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի տարածքում սեփականության իրավունքով տիրապետում է 154 հեկտար հողատարածքի և վարձակալում է ևս 950-ը։ Դեռ ինչե՞ր կարող են բացահայտվել, եթե իրավապահ մարմինները ցանկություն ունենան»։

3982 | 0
Facebook