Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը»․ Պուտին

22:40, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
«Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը»․ Պուտին

Բելառուսը կլինի այն երկրների ցանկում, որոնք առաջինը կփորձարկեն COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
     «Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել են այս հարցը և պայմանավորվել ենք, որ Բելառուսը կմիանա մեր պատվաստանյութի լրացուցիչ փորձարկման վերջնական փուլին, ապա կլինի առաջիններից մեկը, որը կստանա այս դեղամիջոցը»,- նախագահի խոսքը մեջբերել է ТАСС-ը։ Երկրի ղեկավարը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է զբաղվել այդ հարցով:
     Ավելի վաղ երկրների ղեկավարները պայմանավորվել էին, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը պետք է փորձարկեն բելառուսների վրա։ Այսպիսով, Բելառուսից կամավորները կմասնակցեն դեղամիջոցի փորձարկման երրորդ փուլին։
     Պատվաստանյութը չի անցել փորձարկումների ամենամասշտաբային (երրորդ) փուլը։ Գիտական հանրությունն ավելի վաղ Առողջապահության նախարարությանը կոչ է արել հետաձգել դեղամիջոցի գրանցումը, քանի որ դրա օգտագործման հետևանքները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն։

4965 | 0
Facebook