Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռոմանոս Պետրոսյանը՝ գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ

15:40, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
Ռոմանոս Պետրոսյանը՝ գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ

Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ նախկին պատգամավոր Լ․ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։

Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
     Խիստ դատապարտում եմ նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
     - տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
     - կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ...»։

«Գորշ արջի քոթոթի սպանության վերաբերյալ գրություն կուղարկվի ոստիկանություն»․ ՇՄ նախարար

6109 | 0
Facebook