Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում

15:15, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
Հայ սպա Ալավերդյանին Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ադրբեջանական Turan-ի հաղորդմամբ, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, որոնց համաձայն նա կարող է ցմահ ազատազրկման ենթարկվել: Ադրբեջանական կողմն Ալավերդյանին մեղադրում է «հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «մարդկանց սպանելու, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական զգալի վնաս հասցնելու, զենքի անօրինական շրջանառության» համար։

11760 | 0
Facebook