Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են տվել

14:15, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
«Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդի անդամները հրաժարական են տվել

Կատոլոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի մի շարք անդամներ հրաժարականներ են ներկայացրել` տեղեկանալով հավաքականի առաջատար Մեսսիի հեռանալու ցանկության մասին:

Հիշեցնենք՝ ESPN-ը հաղորդել էր, որ Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

«Բարսելոնայի» երկրպագուները երեկ երեկոյան հավաքվել էին ակումբի գրասենյակի մոտ և վանկարկում էին «Պահանջում ենք Բարտոմեուի հրաժարականը»,- հայտնում է RAC1-ը:

Նշենք, որ «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արգենտինացի հարձակվողի համար պայքարում գլխավոր ֆավորիտներն են: Երկու թիմերի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել խաղացողի շրջապատի հետ:

6901 | 0
Facebook