Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում». ԱՆ խոսնակ

12:15, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
«Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում». ԱՆ խոսնակ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:

Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»:

4621 | 1
Facebook