Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս պայմանում ո՞նց կարելի է բարձրացնել ուսման վարձը». Գագիկ Ծառուկյան

11:40, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
«Այս պայմանում ո՞նց կարելի է բարձրացնել ուսման վարձը». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է կուսակցության երիտասարդական միության անդամների հետ: Նրանցից մեկը դժգոհել է, որ ԵՊՀ-ում ուսման վարձերը կտրուկ բարձրացրել են:

«Հիմա՝ համաճարակի ժամանակ, համ էլ վարձերը բարձրացրե՞լ են»,- զարմացել է Ծառուկյանը:

«Էս տնտեսական ճգնաժամի, գործազրկության, արտակարգ իրավիճակի ժամանակ, որ պետությունն ա որոշել՝ մարդիկ չաշխատեն, նստեն տունը, ոնց որ ուրիշ երկրներում, պարտավոր ա իր երկրում կատարելու նույն պարտավորությունը... Էս պայմանում ո՞նց կարելի ա բարձրացնել ուսման վարձը, ինչի՞ հիման վրա... Ով ա էդ որոշումը ընդունել... Դրա կեսը հլը մի բան էլ պիտի սուբսիդավորվի, բայց մի բան էլ բարձրացնում են»,- ասել է Ծառուկյանը՝ նշելով, որ ԱԺ-ում պետք է բարձրացնեն այդ հարցը:

12166 | 0
Facebook