Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիմոշենկոն միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին

16:50, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Տիմոշենկոն միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին: Այս մասին հայտնի է դարձել РБК-Украина-ին: «Տիմոշենկոյի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա ջերմությունը չի իջնում 39-ից»,- սոցկայքի իր էջում գրել է նրա խոսնակ Մարինա Սորոկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիմոշենկոն, նրա դուստրն ու փեսան վարակվել են կորոնավիրուսով:

5505 | 0
Facebook