Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հնչել են փոխադարձ վիրավորանքներ

14:25, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Հնչել են փոխադարձ վիրավորանքներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի շուրջ քննարկումները չեն դադարում՝ չնայած վարչապետի ու նախարարի խոսնակների հերքումներին: «Նախարարը շարունակում է իր բնականոն աշխատանքը... Ապագայի ու ենթադրությունների մասին ոչինչ չեմ ուզում ասել, կյանք է, բայց այս պահին նա շարունակում է իր աշխատանքը»,- ասել էր ԱՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ տպագիր մամուլը գրել էր, որ առողջապահության ոլորտում մի շարք կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել, թերացումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: Ավելին, լուրեր կային, որ պարետատունը հաշվետվություն է պահանջել Թորոսյանից: Ասում են՝ նախարարի ու վարչապետի միջև այսօր առավոտյան կրկին լարված խոսակցություն է տեղի ունեցել. Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Հնչել են փոխադարձ վիրավորանքներ: Ավելի ուշ Թորոսյանը կանչվել է ԱԱԾ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
81061 | 4
Facebook