Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրային քննարկման է ներկայացվել Երևանում աշխարհազորի ստեղծման նախագիծ». ՊՆ խոսնակ

13:50, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
«Հանրային քննարկման է ներկայացվել Երևանում աշխարհազորի ստեղծման նախագիծ». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը սահմանում է Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»:

6358 | 1
Facebook