Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը հորդորել է պատժել Նավալնիին թունավորողներին

11:25, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Մերկելը հորդորել է պատժել Նավալնիին թունավորողներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Նրանք պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է նրա և Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի համատեղ հայտարարության մեջ: «Հաշվի առնելով պարոն Նավալնիի նշանակալի դերն ընդդիմադիր դաշտում, ՌԴ իշխանությունները պետք է մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննեն տեղի ունեցածը»:

4593 | 0
Facebook